Ներքին Պտղնիի գերեզմանոցում հայտնաբերվել է 50-ամյա տղամարդու դի՝ կիսանստած վիճակում

Երեկ՝ դեկտեմբերի 11-ին, ժամը 17։00-ի սահմաններում ոստիկանության Կոտայքի բաժին «Աբովյան» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բրիգադը կանչով մեկնել է Ներքին Պտղնի գյուղ, որտեղ գերեզմանոցում հայտնաբերել է տղամարդու դի։ Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում հայտնեցին ոստիկանության մամուլի ծառայությունից:

Հայտնաբերվածը 1967 թվականի ծնված Ա.Մ.-ն է:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն՝ պարզելու համար մահվան հանգամանքները։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել