Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում դեկտեմբերի 11-ից 12-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 11-ից 12-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 7 դեպքերն էլ բացահայտվել են։ Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության մամուլի ծառայությունից:

Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 1 դեպք։
Բացահայտվել է գողության 6, խարդախության 3, յուրացման, մաքսանենգության, խուլիգանության և կաշառակերության 1-ական դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 6 պատահար, ինչի հետևանքով 6 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել