Նորություններ

Պուտինը Սիրիայից ռուսական զորքը դուրս բերելու հրաման է տվել

Սիրիայի ռուսական ավիաբազա ժամանած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սիրիայից ռուսական զորքը դուրս բերելու հրաման է տվել: Այս մասին հայտնում է ria.ru-ն:

 Պուտինը, մասնավորապես, ասել է. «ՌԴ պաշտպանության նախարարին, գլխավոր շտաբի ղեկավարին կարգադրում եմ անցնել ռուսական զորքի դուրսբերմանը մշտական տեղակայման վայրեր»:

Նա ընդգծել է, որ ռուս զինծառայողները հայրենիք են վերադառնում այս պատերազմում հաղթած:

Հիշեցնենք, որ 2016թ. մարտին ՌԴ ղեկավարը որոշում էր կայացրել երկրի օդատիեզերական ուժերի մեծ մասը Սիրիայի տարածքից դուրս բերելու մասին, ինչը պայմանավորված էր զինծառայողների առաջ դրված նպատակների զգալի մասի իրականացմամբ:

Սակայն, Ռուսաստանը չի հրաժարվել Սիրիայի կառավարությանը սպառազինության և ռազմական տեխնիկայի մատակարարման, ռազմական մասնագետների ուսուցման հարցերում ստանձնած պարտավորություններից:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել