Նորություններ

Եղանակի կտրուկ փոփոխությունը մեծացնում է սուր շնչառական հիվանդությունների առաջացման վտանգը

Օդի ջերմաստիճանի, խոնավության կամ մթնոլորտային ճնշման փոփոխություններն ազդում են մեր առողջության վրա։ Եղանակի կտրուկ փոփոխությունը թուլացնում է մեր իմունային համակարգը և մեծացնում սուր շնչառական հիվանդությունների և դրանից բխող բարդությունների առաջացման վտանգը։ Այս մասին տեղեկացնում են Առողջապահության նախարարությունից։

Գրիպից և դրա բարդություններից խուսափելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը զգուշացնում է.

  • խուսափե´ք գրիպանման երևույթներով հիվանդների հետ շփումից,
  • եթե հիվանդ եք, մնացե’ք տանը
  • եթե հիվանդ եք, հրավիրե’ք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին և մի զբաղվեք ինքնաբուժմամբ,
  • մի´ օգտագործեք հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի բուժման համար,
  •  հագնվե´ք եղանակին համապատասխան,
  •  պահպանե´ք հազի և փռշտալու վարվելակարգը,
  •  օգտագործե´ք հնարավորինս շատ հեղուկներ,
  •  հաճախակի օդափոխե´ք փակ տարածքները,
  •  հետևե´ք անձնական հիգիենային:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել