Նորություններ

Գրպանահատը բերման է ենթարկվել

Դեկտեմբերի 10-ին, ժամը 14.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Երևանի Բաղրամյան պողոտայի թիվ 82 հասցեի մոտից բերման են ենթարկել 1955 թ. ծնված Կնյազ Յ.-ին, որը խոստովանական բացատրություն է տվել, որ նույն օրը, ժամը 14.00-ից 14.15-ն ընկած ժամանակահատվածում, թիվ 58 երթուղու ավտոբուսի սրահում 1981 թ. ծնված Էմմա Հ.-ի պայուսակից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել է գումար, նույնականացման քարտ, բանկային քարտ, երկու բանալի և զեղչի քարտեր:

Այս մասին հայտնում են ոստիկանությունից։ Գողոնն առգրավված է: Կատարվում է քննություն:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել