Ֆրանսիայի հյուսիսում 300 ուղևոր տեղափոխող նավը կողաշրջվել է

Ֆրանսիական Կալե նավահանգստում 300 ուղևորներ տեղափոխող նավը ծանծաղուտի մեջ է հայտնվել:
Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն:

Նշվում է, որ քարշանավերը փորձում են դուրս բերել այն ծանծաղուտից:

Նախնական տվյալների համաձայն՝ միջադեպի պատճառը կարող էր լինել ուժեղ քամին:

Հիշեցնենք, որ եղանակային պայմանները մեծ արհավիրք են առաջացրել ամերիկյան Կալիֆոռնիա նահանգում, որտեղ դեկտեմբերի 4-ից ի վեր անտառային հրդեհներ են մոլեգնում, ինչի հետևանքով բազմահազար մարդիկ տարհանվել են:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել