«Մարիա» փոթորկի զոհերի թիվը հասել է 64-ի

Պուերտո Ռիկոյի կառավարությունը հաստատել է, որ սեպտեմբերին տեղի ունեցած փոթորկի հետևանքով զոհվել է 64 մարդ: Այս մասին հայտնում է iz.ru-ն:

Հասարակական անվտանգության նախարար Հեկտոր Պեսկերան հայտարարել է, որ աղետի հետևանքով զոհվածների թիվը 62-ից հասել է 64-ի:

Այդ մարդկանց զոհվելը կապված չէ փոթորկի հետ, որի հասցրած վնասը գնահատվում է ավելի քան 1 միլիարդ դոլար, այլ կապված է դրա հետևանքների հետ:

Վնասված էլեկտրացանցերի և հաղորդակցությունների 80 տոկոսը դեռ չի հաջողվել վերականգնել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել