Բորտուղեկցորդների թափուր հաստիք՝ տեղական ավիափոխադրող ընկերությունում

ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիաընկերության գլխավոր վարչության ֆեյսբուքյան պաշտոնական էջից տեղեկանում ենք, ոև տեղական ավիափոխադրող «Արմենիա» ավիաընկերությունը հայտարարում է մրցույթ՝ բորտուղեկցորդների թափուր հաստիքի համար:

Աշխատանքի մրցույթին մասնակցելու համար պարտադիր պայմաններն են՝
1.Տարիքային նվազագույն շեմը 18 տարեկան
2. Հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուների գերազանց իմացություն (լրացուցիչ օտար լեզուն կդիտվի առավելություն)
3.Ձեռքը ուղղահայաց պարզելու դեպքում հասակը 212 սմ
4.Գերազանց առողջական վիճակ և կառուցվածք
5.Ինքնակենսագրականը ուղարկել պարտադիր հայերեն և ռուսերեն լեզուներով ([email protected])
6.Ինքնակենսագրականի նկարից զատ ուղարկել նաև գունավոր լուսանկար, որտեղ երևում եք ամբողջ հասակով:
7. Հայտերի ընդունման վերջնաժամկետն այսօր է՝ 10/12/2017:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել