Նորություններ

Կարո՞ղ է վաճառողը գնապիտակում նշված գնից ապրանքը թանկ վաճառել

Հրապարակային պայմանագրի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքով: Այս թեմային է անդրադարձել իրավաբան Լիանա Մակվեցյանը, ով պատասխանել է Իրավաբան.net-ին ուղղված հարցին:

ՀՀ քաղաքացիակն օրենսգրքի հոդված 442-ի 1-ին կետը սահմանում է` հրապարակային է համարվում առևտրային կազմակերպության կնքած և ապրանքներ վաճառելու, աշխատանքներ կատարելու կամ ծառայություններ մատուցելու նրա պարտականությունները սահմանող պայմանագիրը, որոնք այդ կազմակերպությունն իր գործունեության բնույթով պետք է իրականացնի յուրաքանչյուրի նկատմամբ, ով կդիմի իրեն (մանրածախ առևտուր, ընդհանուր օգտագործման տրանսպորտով փոխադրումներ, կապի ծառայություններ, էներգամատակարարում, բժշկական, հյուրանոցային սպասարկում և այլն):

Անդրադառնալով քաղաքացու կողմից տրված հարցին այն մասին, որ,  եթե առևտրային կազմակերպությունը գնորդին ապրանքը վաճառում է հրապարակային պայմանագրում նշված գնից (գնապիտակից) տարբերվող գնով, ենթարկվում է որևէ պատասխանատվության, այս առումով ՀՀ քաղաքացիական օրենգիրքով դրույթ է սահմանվել, ըստ որի` ապրանքների, աշխատանքների և ծառայությունների գինը, ինչպես նաև հրապարակային պայմանագրի այլ պայմանները բոլոր սպառողների համար սահմանվում են միանման: Հակառակ դեպքում, հրապարակային պայմանագրի սահմանված պահանջներին չհամապատասխանող պայմաններն առոչինչ են:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել