Նորություններ

«Դանակով մի հատ խփեցի, մի անգամից ասեց, որ ինքն ա արել». սահմռկեցուցիչ սպանություն Էջմիածնում

Դեկտեմբերի 5-ին, ժամը 10.30-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժին է ներկայացել 1946 թ. ծնված Սլավիկ Մ.-ն և հայտնել, որ Էջմիածին քաղաքի Շրջանային փողոցում գտնվող ավտոտեխսպասարկման կենտրոնի հետնամասում մարդ է սպանել:

Սլավիկ Մ.-ի խոսքերով՝ նա 15 տարի է ինչ աշխատում է ավտոտեխսպասարկման կենտրոնում և նույնքան ժամանկ է ինչ ճանաչում է նույն  կենտրոնի 65-ամյա ավտոէլեկտրիկին:

Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից:

Սլավիկ.Մ-ն ներկայացրեց սպանության պատճառը: Նրա խոսքով՝ պահակատան իր պահարանից 15 օր առաջ գողացել են 380.000 դրամ և համոզված էր, որ գողացողը ավտոէլեկտրիկն է:

Սկսել են վիճել, որի ընթացքում մի քանի անգամ դանակով հարվածել է սպանվածին, որից հետո կից այգուց վերցրել էր կացինը ու դաստակի հատվածում կտրել ձեռքերը: Այնուհետև լվացել է արյունոտ ձեռքերը ու ներկայացել ոստիկանության Վաղարշապատի բաժանմունք:

«Դանակով մի հատ խփեցի, մի անգամից ասեց, որ ինքն ա արել: Ասեցի՝ էդ, նոր դու չէիր տարել, հիմա ոնց դարձավ, որ դու ես տարել ու շարունակեցի խփել: Դաստակներն էլ կտրել եմ, որովհետև էն աշխարհում էլ մարդկանց հանգիստ չէր տալու, հատուկ ձեռքերը դրա համար եմ կտրել»,-ասել է նա:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին, ժամը 9.30-ի սահմաններում, ավտոտեխսպասարկամ կետի պահակ Սլավիկ Մ.-ն, գումարային հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ խոհանոցային դանակով մահացու վնասվածքներ հասցնելով, սպանել է 1952 թ. ծնված տղամարդուն, ապա կացնով անդամահատել է դաստակները:

Սլավիկ Մ.-ն ձերբակալված է:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել