Այսօր կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրն է

ՄԱԿ նախաձեռնությամբ դեկտեմբերի 9-ը նշվում է որպես Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օր (International Day Against Corruption): 2003 թվականի այդ օրը մեքսիկական Մերիդա քաղաքում անցկացված բարձր մակարդակի Քաղաքական համաժողովը բացվեց՝ ՄԱԿ-ի կոռուպցիայի դեմ պայքարի Կոնվենցիան ստորագրելու համար: Այն ընդունվել էր 2003 թվականի նոյեմբերի 1-ին, ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի կողմից:

2003 թվականի Կոնվենցիան նման առաջին փաստաթուղթն է: Այն կարեւոր է հատկապես այն երկրների համար, որտեղ բոլոր կառույցների կոռումպացվածությունը վնաս է հասցնում ազգային բարեկեցությանը:

Իրավաբան․net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել