Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում դեկտեմբերի 7-ից 8-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 7-ից 8-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 4 դեպքերն էլ բացահայտվել են։ Այս մասին տեղեկացնում են ոստիկանության մամուլի ծառայությունից:

Բացահայտվել է գողության 11, խարդախության 4, յուրացման 3, շորթման 2 և ապօրինի ծառահատման 1 դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 4, մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպք:

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար, ինչի հետևանքով 11 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել