Զինծառայող Գ. Խաչատրյանին ինքնասպանության հասցնելու գործով ամբաստանյալները դատարան չէին ներկայացել

2017 թ. նոյեմբերի 24-ին ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում զինծառայող Գևորգ Խաչատրյանին ինքնասպանության հասցնելու գործով դատական նիստին ամբաստանյալներ Հ․ Մուրադյանն ու Մ․ Ոսկանյանը չէին ներկայացել:

Այս մասին տեղեկանում ենք Վանաձորի Հելսինկյան կոմիտեից:

Բացակայում էին նաև նրանց պաշտպանները:

Դատական նիստից առաջ ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերից տեղեկացրել էին դատարանին, որ չեն ապահովել ամբաստանյալ Հ․ Մուրադյանի ներկայությունը, քանի որ չեն ստացել դատական ծանուցագիրը։ Նախագահող դատավորը տեղեկացրեց, որ դատական նիստի ծանուցագիրն ուղարկվել է զորամասի հասցեով, սակայն հետ է ուղարկվել անհայտ նշումով։

Ավելին՝ ԱՅՍՏԵՂ

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել