Արտահանվող և ներմուծվող սննդամթերքի փորձաքննության կարգը պետք է հստակեցվի․ վարչապետ

Սննդամթերքի անվտանգության ոլորտում իրականացվող վարչարարության մեծ զանգվածը գործարար միջավայրի ներկայացուցիչներն են։ Այս տեսանկյունից անհրաժեշտ է, որպեսզի արտահանվող կամ ներմուծվող ապրանքների թույլտվության տրամադրումը, փորձաքննության ներկայացվող պահանջները և կարգը լինեն հստակ և կանխատեսելի։

«Ներկայումս գործող կառավարության մի շարք որոշումներով սահմանված սննդամթերքի փորձաքննության անցակցման կագերում արտահանվող կամ ներմուծվող ապրանքների թույլտվության տրամադրումը լինի կանխատեսելի», – նշեց նա:

Կարեն Կարապետյանը հանձնարարեց Սննդի անվտանգության պետական ծառայության պետին և Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին մինչև տարվա վերջ համատեղ մշակել ու կառավարության աշխատակազմ ներկայացնել փաստաթղթերի փորձաքննության կարգի հստակեցման, միջազգային նորմերի տեղայնացման, կառավարության մի շարք փոփոխությունների վերաբերյալ առաջարկություններ:

Նա նաև նշեց, որ մամուլում ևս շատ են հանդիպում ներմուծման հետ կապված տարբեր խնդիրներ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել