Վարչապետը հանձնարարեց ներկայացնել 2018թ-ի ծրագրերն ու դրանց կատարման հստակ ժամկետները

Հանրապետական գործադիր մարմինների 2018 թվականի գործունեության վերաբերյալ Կարեն Կարապետյանը գործադիրի նիստի ժամանակ հանձնարարական է տվել։

Նա մանրամասնել է, որ կառավարության գործունեության 5-ամյա ծրագրով հստակ նախանշված են յուրաքանչյուր գործադիր մարմնի այն հիմնական միջոցառնումներն ու գերակա խնդիրների լուծումները, որոնք պետք է իրականացվեն 2018 թ-ին։ Միաժամանակ, 2017թ- ընթացքում մշակվել են նաև նոր միջոցառումների ծրագրեր և գերակա խնդիրներ, որոնց կատարումը ևս ակնկալվում են 2018-ին։

«Ելնելով վերոնշյալից հանձնարարում եմ 20-օրյա ժամկետում հանրապետական գործադիր մարմիններին ամփոփել և կառավարության աշխատակազմ ներկայացնել 2018թ-ի՝ ըստ ոլորտի գործունեության միջոցառումների ծրագրերը, գերակա խնդիրները և ակնկալվող արդյունքները՝ նշելով կատարման հստակ ժամկետները, ինչպես նաև ոլորտում ակնկալվող ներդրումային ծրագրերը»,-ասաց Կարեն Կարապետյանը։

Բացի այս, տնտեսական զարգացման և ներդրումների, գյուղատնտեսության, տրանսպորտի, կապի և ՏՏ-ի, առողջապահության, էներգետիկ և ենթակառուցվածքների և բնական պաշարների, բնապահպանության նախարարներին, ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին հանձնարարվեց և Հայաստանի զարգացման հիմնադրամին և Ռազմավարական ծրագրերի նախագծման կենտրոնի գործադիր տնօրեններին առաջարկվեց ամփոփել 2018թ-ին նախատեսվող և նոր մշակված ներդրումների և ներդրումային ծրագրերի նյութերը՝ արձանագրելով դրանց իրատեսական ծավալները և կատարման ժամկետները, ակնկալվող նոր աշխատատեղերի թվերը և համապատասխան փաթեթը ներկայացնել կառավարության աշխատակազմ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել