Նորություններ

Գայանե Գալոյանը տեղափոխվել է հիվանդանոց

Կաշառքի միջնորդության մեջ մեղադրվող փաստաբան Գայանե Գալոյանը տեղափոխվել է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտորն: Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում հայտնեց նրա պաշտպանը՝ Մնացական Ղազարյանը:

Նրա խոսքով՝ հարազատները այցելել են քրեակատարողական հիմնարկ, որտեղ նկատել են, որ Գայանե Գալոյանը շնչահեղձ է լինում: Պատճառը ասթման է:

Հիշեցնենք, որ փաստաբան Գայանե Գալոյանին մեղադրանք է առաջադրված ՀՔԾ վարույթում քննվող մի քրեական գործի շրջանակում: Մեղադրանքն առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 38-311 րդ հոդվածի չորրորդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցավոր արարքի կատարման համար: Գալոյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել