Ավտոբուսը մերկասառույցի պատճառով կողասահել է

Դեկտեմբերի 7-ին, ժամը 14:14-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Դարպաս գյուղի տնակների մոտակայքում «ՊԱԶ» մակնիշի ավտոբուսը մերկասառույցի պատճառով կողասահել է և երկկողմանի փակել ավտոճանապարհը. ավտոբուսն ուղղելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն ուղղել են «ՊԱԶ» մակնիշի 0575L պետհամարանիշի ավտոբուսը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել