Նորություններ

Վահան Մարտիրոսյանը` ԱՊՀ մասնակից պետությունների տրանսպորտը համակարգող խորհրդակցության նախագահի տեղակալ

Մոսկվայում անցկացվող «Տրանսպորտային շաբաթ-2017» միջոցառման շրջանակներում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը դեկտեմբերի 7-ին մասնակցել է ԱՊՀ անդամ պետությունների տրանսպորտը համակարգող խորհրդակցության 37-րդ նիստի աշխատանքներին։

Այս մասին հայտնում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից։

Նիստի ընթացքում քննարկվել են միջազգային տրանսպորտային միջանցքների պայմանների ներդաշնակեցնելուն, տրանսպորտային համալիրի թվային հարթակ ստեղծելու, տրանսպորտի անվտանգությանն ուղղված ԳԼՈՆԱՍՍ-ի տեխնոլոգիաների, ինչպես նաև «2006 թվականի նոյեմբերի 24-ի ԱՊՀ մասնակից պետությունների միջազգային ավտոմոբիլային փոխադրողների լրացուցիչ ուսուցման և մասնագիտական հմտությունների պահանջների ներդաշնակեցման մասին» համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրության նախագիծը:

ԱՊՀ մասնակից պետությունների տրանսպորտը համակարգող խորհրդակցության 37-րդ նիստում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը նշանակվել  է ԱՊՀ մասնակից պետությունների տրանսպորտը համակարգող խորհրդակցության  նախագահի տեղակալ:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել