Կալիֆորնիայի հարավում ուժեղ հրդեհներ են բռնկվել

Հարավային Կալիֆորնիայի Սան Ֆերնանդո հովտի ավելի քան  100 000 բնակիչ սպասում են իրենց էվակուացմանը՝ բռնկված խոշորամասշտաբ հրդեհներից խույս տալու համար։ Հրդեհները շարունակում են աճել՝  ուժեղ քամիների հետևանքով։  Այս մասին գրում է Los Angeles Times-ը։

Չորեքշաբթի ուշ երեկոյան քամու ուժգնացման հետևանքով վնասվել է առնվազն 30 տուն։ Հրշեջները նշում են, որ կանխատեսումների համաձայն, որոշ վայրի բնությանը հարող հատվածներում քամու ուժգնությունը հասնում է ժամում 80 մղոնի։ Հրշեջները նշել են, որ այս կողմերում ապրող բնակիչները գիշեր «մեկ աչքը բաց» են քնում։

Բնակիչների մի մասը սկսել են հաշվարկել կրակի հետևանքով իրենց հասցված վնասի չափը․ Սիմլարի հովտում Պադիլաների ագարակում շուրջ 30 ձի մնացել է կրակի մեջ․ «Միակ բանը, ինչի մասին մտածում եմ, ձիերն են։ Շինությունները կարելի է նորից կառուցել, բայց ձիերը․․․ Դա իմ ամենամեծ ցավն է»,- ասել է Պատրիսիա Պադիլան, ում ընտանիքն այս կողմերում ագարակ ունի։

Ներկայումս  փրկարարները  աշխատում են մարդկանց էվակուացնելու և հրդեհը մարելու ուղղությամբ։

Տեսանյութն՝ այստեղ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել