«Շիրակ» օդանավակայանից բերման է ենթարկվել 16 տարի հետախուզվող կին

Ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ նոյեմբերի 29-ին, ժամը 5.30-ին, Գյումրի քաղաքի «Շիրակ» օդանավակայանից բերման է ենթարկվել Կրասնոդար-Գյումրի չվերթի ինքնաթիռով ՀՀ ժամանած, 46-ամյա Լուիզա Զ.-ն։

Նա 2001թ. նոյեմբերի 1-ից բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի (յուրացնելը կամ վատնելը) 1-ին մասի մեղադրանքով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել