Օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով․ «Հիդրոմետ»

ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունից տեղեկացնում են, որ hանրապետության տարածքում` դեկտեմբերի 6-ի ցերեկը հանրապետության տարածքում կսկսվեն տեղումներ, տեղումները լեռնային և նախալեռնային շրջաններում կլինեն ձյան, հովտային գոտում՝ թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Դեկտեմբերի 6-ին՝ երեկոյան ժամերից, Հայաստանի ողջ տարածքում կտեղա ձյուն։ Դեկտեմբերի 7-ին՝ կեսօրից հետո, ցիկլոնը կկորցնի իր ուժը, տեղումներն աստիճանաբար կդադարեն, դրանք կպահպանվեն միայն Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում։ Դեկտեմբերի 8-ին կրկին շրջանների զգալի մասում կտեղա թույլ ձյուն։ Դեկտեմբերի 9-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, 6-8-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ, լեռնային գոտիներում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն:

Օդի ջերմաստիճանը 7-10-ն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով:

Երևան քաղաքում`

Այսօր սպասվում են տեղումներ թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Երեկոյան ժամերից տեղումները կվերափոխվեն ձյան և կշարունակվեն մինչև դեկտեմբերի 7-ի առավոտ, որից հետո աստիճանաբար կդադարեն: Դեկտեմբերի 8-ին կրկին հնարավոր է թույլ ձյուն։ Դեկտեմբերի 9-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 6-8-ը սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Երևան քաղաքի դեկտեմբերի 7-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան՝           15.50C (1988 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝              -18.50C (1994 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝           1.30C

ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.

Հանրապետության գետերում բնական էական փոփոխություններ չեն դիտվել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել