Զինդատախազությունն անտեսում է ԿԲՀ նախագահի որոշումը և շարունակում քրեական հետապնդումը՝ զորակոչիկի նկատմամբ․ ՀՔԱՎ

2014 թ.-ից պարբերաբար տարկետում ստացած զորակոչիկ Վ. Հ.-ին 2017 թ. հունվարին ՀՀ Կենտրոնական բժշկական հանձնաժողովը զինծառայությանը սահմանափակումով պիտանի է ճանաչել: Սակայն զորակոչիկը, համաձայն չլինելով այդ որոշմանը, հրաժարվել է զինծառայության մեկնելուց:

Այս մասին հայտնում են Հելսինկյան քաղաքացիական անսամբլեայի վանաձորյան գրասենյակից։

Զինծառայությունից խուսափելու հիմքով հարուցված քրեական գործի շրջանակում նշանակված դատաբժշկական փորձաքննության արդյունքների հիման վրա, որոնք հակասական տվյալներ են պարունակում, Վ. Հ.-ն հերթական անգամ ԿԲՀ նիստի է ներկայացվել 2017 թ. հուլիսի 25-ին և կրկին զինծառայությանը սահմանափակումով պիտանի ճանաչվել:

Այդ որոշմամբ Կենտրոնական բժշկական հանձնաժողովը հաշվի չի առել այն հանգամանքը, որ դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ Վ. Հ.-ի՝ տարբեր ժամանակահատվածներում իրականացված հետազոտությունների արդյունքները հակասում են միմյանց: Այդ հակասությունների առկայությամբ զորակոչիկը պետք է ուղեգրվեր այլ հետազոտությունների, և միայն դրանց արդյունքների հիման վրա Կենտրոնական բժշկական հանձնաժողովը կարող էր զորակոչիկի պիտանիության վերաբերյալ վերջնական որոշում կայացնել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել