Մեկնարկել է ԱԺ հերթական քառօրյան. Ուղիղ

Հայաստանի ԱԺ-ում ընթանում է հերթական քառօրյայի աշխատանքը. օրակարգում է 2018 թվականի բյուջեի նախագիծը, ընտանեկան բռնության վերաբերյալ օրինագիծը: Օրակարգում է նաեւ «Հաշվեքննիչ պալատի մասին», «Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի 2018 թվականի գործունեության տարեկան ծրագիրը հաստատելու մասին» նախագծերը:

Ընդհանուր առմամբ ԱԺ քառօրյա նիստերի օրակարգում ընդգրկված է 41 օրենքի նախագիծ եւ միջազգային համաձայնագիր:

Հիշեցնենք, որ նախօրեին քննարկվել է ԵՏՄ մաքսային օրենսգրքի մասին պայմանագիրը վավերացնելու, Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ՝ Հայաստանի կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին համաձայնագիրը վավերացնելու վերաբերյալ նախագծերը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել