Նորություններ

Հայկազ Բաղմանյանն ազատվել է ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նոր հրամանագիր է ստորագրել, որում ասվում է.

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 12-րդ կետով և հիմք ընդունելով «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 51-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը և 52-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը` որոշում եմ.

Գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանին ազատել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից»։

Հիշեցնենք, որ այսօր Պաշտպանության նախարար Վիգեն Սրագսյանը նշել էր, որ Բաղմանյանն աշխատանքից ազատման դիմում  է ներկայացրել իր հորդորով: Նրան աշխատանքից ազատելու հիմքը՝ նախարարի խոսքով՝ աշխատանքային մի շարք պարտականությունների չկատարումն:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել