Նորություններ

Սա հնարավորություն է զարգանալու և պետության հետ կառուցողական երկխոսություն սկսելու համար․ ՔՀԿ ներկայացուցիչ

Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) ներկայացուցիչների կարողությունների զարգացմանն ուղղված դասընթացները շարունակվում են Հայաստանի ամերիկյան համալսարանում։ Երեկ՝ դեկտեմբերի 4-ին, մեկնարկել է ՔՀԿ ներկայացուցիչների առաջին խմբի դասընթացները։ Առաջին խմբում ներառված է 15 ՔՀԿ ներկայացուցիչ՝ Հայաստանի յոթ մարզից։

«Հատկապես նորաստեղծ կազմակերպությունների համար նման դասընթացները, միանշանակ, մեծ ազդեցություն և օգտավետություն կունենան, քանի որ, օրինակ, մեր կազմակերպությունը նորաստեղծ է և գիտելիքի առումով բավականին տեղ ունի ՔՀԿ ոլորտում զարգանալու համար»,-նշում է Շիրակի մարզի «Ախուրյան» երիտասարդական ՀԿ նախագահ Լևոն Իգիթյանը։

Նրա խոսքով, կարևոր են ոչ միայն ստացած գիտելիքները, այլև մյուս ՀԿ ներկայացուցիչների հետ հանդիպելն ու ծանոթանալը, քանի որ հետագայում տարբեր ծրագրերի համագործակցության համար գործընկերներ են ձեռք բերում։

Արթիկի շրջանի «Մարդկային կապիտալի զարգացման կենտրոնի» ներկայացուցիչ Մելսիդա Կիկոյանը նույնպես կարևորեց ՔՀԿ ոլորտում նոր հմտություններ ձեռք բերելու հնարավորությունը․ «Մասնակցում եմ դասընթացին, որպեսզի ձեռք բերեմ գիտելիքներ՝ ավելի արդյունավետ համագործակցելու համար տեղական ինքնակառավարման և պետական կառավարման մարմինների հետ»,- ասաց նա։

Նշենք, որ դասընթացը կազմակերպվում է Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանաակներում։ Այն իրականացվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից` գործընկերներ` «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ն (Չեխիա), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոնի (ՍԻՎԻՏԱՍ), Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի և Հայաստանի համայնքների միության հետ համագործակցությամբ:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել