Նորություններ

Նախկին գծանշումների պատճառով խախտումների դեպքում դիմել ՃՈ

Ճանապարհային ոստիկանությույնը տեղեկացնում է, որ վերջին շրջանում Երևան քաղաքի մի շարք փողոցներում ձախ շրջադարձ կամ հետադարձ կատարելու համար լրացուցիչ երթևեկելի գոտիներ ստեղծելու գործընթացով պայմանավորված` կատարվել են նոր գծանշումներ, սակայն որոշ վայրերում դեռևս տեսանելի են նախկին չգործող գծանշումները: Այդ վայրերում նախկին գծանշումների պատճառով թույլ տրված խախտումները տեսանկարահանող սարքերով չեն արձանագրվում: Եթե կլինեն դեպքեր, երբ իրավախախտում թույլ տալու պատճառ կհանդիսանան նախկին գծանշումները, ապա խնդրում ենք կապի ցանկացած միջոցով տեղեկացնել Ճանապարհային ոստիկանությանը:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել