Պավել Չեպլակը նշանակվել է Հայաստանում Լեհաստանի դեսպան

Պավել Չեպլակը նշանակվել է Հայաստանում Լեհաստանի դեսպան: Լեհաստանի ԱԳ նախարար Վիտոլդ Վաշչիկովսկին Հայաստանում Լեհաստանի դեսպանին ներկայացրել է դեկտեմբերի 1-ի արարողության ժամանակ:

Պավել Չեպլակը Լեհաստանի ԱԳՆ Եվրոպայի հարցերով դեպարտամենտում սկսել է աշխատել 1991 թվականին: Չեպլակը զբաղեցրել է Լատվիայում, ավելի ուշ Լիտվայում Լեհաստանի դեսպանի պաշտոնները: 2007-ից 2010 թվականներին եղել է Ղազախստանում Լեհաստանի դեսպանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել