Փրկարարներն արջին տեղափոխեցին կենդանաբանական այգի

Դեկտեմբերի 4-ին, ժամը 09:08-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Ջանիբեկյան փողոցի թիվ 2 հասցեում գտնվող ռեստորանային համալիրից արջին կենդանաբանական այգի տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարներն արջին տեղափոխել են կենդանաբանական այգի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել