ՌԴ-ից դեպի Հայաստան չվերթներ են հետաձգվել

«Զվարթնոց» օդանավակայանի կայքէջից տեղեկանում ենք, որ ՌԴ-ից Հայաստան ժամանող 5 չվերթներ են հետաձգվել։

Интерфакс-ի տվյալներով չվերթների հետաձգումները կապված են եղանակային անբարենպաստ պայմանների հետ։ Աղբյուրից տեղեկանում ենք, որ տարբեր ուղղություններով շուրջ 300 չվերթներ հետաձգվել կամ չեղյալ են հայտարարվել։

Դեպի Հայաստան ժամանող չվերթներն են՝ Նովոսիբիրսկից («Սիբիր» ավիաընկերություն), Մոսկվայից («ՅՈՒՏԷՅՐ», «Ուրալյան ավիաընկերություն) Ռոստովից («Ուրալյան» ավիաընկերություն), ու Կրասնոդարից («Ուրալյան» ավիաընկերություն)։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել