Ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում

Դեկտեմբերի 3-ին, ժամը 17:24-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Ամենափրկիչ սբ. մատուռ տանող ճանապարհին՝ գազալցակայանի մոտակայքում, Mitsubishi Pajero մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Այս մասին հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Mitsubishi Montero մակնիշի 35 NV 537 պետհամարանիշով  ավտոմեքենան։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել