Երևանում շտապօգնության ավտոմեքենան հայտնվել էր փակուղում

ԱԻՆ մամուլի ծառայության փոխանցմամբ, դեկտեմբերի 3-ին, ժամը 07:24-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Չարենցի փողոցի թիվ 66 շենքի մոտակայքում շտապօգնության ավտոմեքենան հայտնվել է փակուղում և չի կարողանում շարունակել ընթացքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարները շտապօգնության թիվ 06 բրիգադի «Ford Transit» մակնիշի 019 UN 64 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ Կ. Հ.) դուրս են բերել փակուղուց:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել