Մերկասառույցի պատճառով ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից

Դեկտեմբերի 3-ին՝ ժամը 01:40-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հ. Ավետիսյան փողոցից դեպի Նոր Նորքի 8-րդ զանգված տանող ավտոճանապարհին ավտոմեքենան մերկասառույցի պատճառով դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորի եզրին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ավտոմեքենան գտնվում է Հ.Ավետիսյան փողոցի թիվ 58 շենքի մոտակայքում:

Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարները «KIA Sorento» մակնիշի 91 NN 101 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս են բերել անվտանգ տարածք:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել