Նորություններ

Ինչպե՞ս կարող են դատական սխալներից տուժածները վերականգնել իրենց իրավունքները

Արդարացվածն իր իրավունքների վերականգնման, այդ թվում` քրեական վարույթն իրականացնող մարմինների կողմից իրեն պատճառված նյութական վնասի հատուցման իրավունք ունի:

Այս մասին ամրագրված է քրեական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածում:

Պատճառված նյութական վնասի հատուցման իրավունք ունի նաև յուրաքանչյուր անձ, ով քրեական գործով վարույթն իրականացնող մարմնի կողմից անօրինական ենթարկվել է հարկադրանքի միջոցների:

Քրեական վարույթն իրականացնող մարմինները պարտավոր են իրականացնել սույն օրենսգրքով նախատեսված` արդարացվածի իրավունքների վերականգնմանն ուղղված բոլոր միջոցառումները:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել