Նորություններ

Հասարակական կազմակերպության կանոնադրությունը չպետք է հակասի օրենքի դրույթներին. դասընթաց ՀԿ-ների համար

«Հասարակական կազմակերպությունների մասին» նոր օրենքի ուժի մեջ մտնելուց հետո այժմ հասարակական կազմակերպությունները (ՀԿ) կարող են զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, ինչպես նաև իրենց աշխատանքներում կամավորներ ներգրավել՝ նրանց հետ կնքելով կամավորության վերաբերյալ պայմանագիր:

Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում կազմակերպված նոր օրենքի վերաբերյալ  հասարակական կազմակերպությունների համար դասընթացին այս և այլ նորամուծությունները ներկայացրեց ծրագրի ինկուբատորների համակարգող Մարատ Ատովմյանը:

Դասընթացին մասնակցող 6 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին Մ. Ատովմյանը մանրամասնեց նաև կանոնադրությունների փոփոխությունների առանձնահատկությունների մասին. «Հարկավոր է ուշադիր լինել, որպեսզի կանոնադրությունում կատարվող համապատասխան փոփոխությունները չհակասեն օրենքի դրույթներին՝ հետագայում խնդիրների չբախվելու համար: Հենց դրանք են, որ իրավաբանական անձանց պետական ռեգիստրում վերագրանցումներ կատարելիս որոշակի բարդություններ են առաջացնում»:

Կամավորների ներգրավման համար նոր օրենքի նախագծով որոշակի սահմանափակումներ, որոնցից մեկն էլ կազմակերպության աշխատակազմի մինչև 5 տոկոսի չափով պետք է կամավորներ ունենալ, ինչը խնդիր կարող է լինել փոքր կազմակերպությունների համար:

Հիշեցնենք, որ այս դասընթացը կազմակերպվել էր «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում, որը Եվրամիության ֆինանսավորմամբ իրականացվում է Եվրոպական Միության ֆինանսական աջակցությամբ` «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից` գործընկերներ` «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ն (Չեխիա), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոնի (ՍԻՎԻՏԱՍ), Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի և Հայաստանի համայնքների միության հետ համագործակցությամբ:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել