Նորություններ

Բժշկասոցիալական փորձաքննության գործակալության նախկին պետն իրեն մեղավոր չի համարում

Այսօր հերթական անգամ հետաձգվեց կաշառք վերցնելու մեջ մեղադրվող բժշկասոցիալական փորձաքննության գործակալության նախկին պետ Արմեն Սողոյանի և մյուսների գործով դատական նիստը։ Գործը քննվում է Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ:

Դատական նիստը հետաձգվեց ամբաստանյալ Շողիկ Ավետիսյանի պաշտպանի բացակայության պատճառով։ Դատարանի այն հարցին, թե ու՞ր է պաշտպանը, Շողիկ Ավետիսյանը պատասխանեց, որ նա գտնվում է Միացյալ Նահանգներում և Հայաստանում կլինի դեկտեմբերի երկուսին:

Դատարանը նկատեց, որ մեկ պաշտպանի բացակայության պատճառով չի կարող կայանալ դատական նիստը և այն հետաձգվեց:

Իրավաբան.net-ի հետ զրույցում Արմեն Սողոյանի պաշտպան Հայկ Ալումյանն ասաց, որ մեղադրանքի մասով դեռ չի ուզում որևէ  մեկնաբանություն տալ, սակայն նշեց, որ իր պաշտպանյալն իրեն մեղավոր չի ճանաչել առաջադրված մեղադրանքում: Հավելեց, որ միայն կարող է մեկնաբանություն անել այն ժամանակ, երբ իր պաշտպանյալը ցուցմունք կտա:

Նշենք, որ, ըստ մեղադրական եզրակացության՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի  բժշկասոցիալականն փորձաքննության գործակալության պետ Արմեն Սողոյանը, մշտապես իրականացնելով կազմակերպա-տնօրինչական, վարչատնտեսական գործառույթներ և լինելով պաշտոնատար անձ, իր աշխատասենյակներում ընդունել է իրեն ենթակա ԲՍՓ հանձնաժողովների մնացած նախագահներին, նրանցից ստացել է առանձնապես խոշոր չափերով` ընդհանուր առմամբ 1.528.600 դրամին համարժեք կաշառք:

Մեղադրանքներ են առաջադրվել նաև այլ աշխատակւցներին։ Ժաննա Հովհաննիսյանը զբաղեցնում էր   աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության Երևանի թիվ 6 բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի նախագահի պաշտոնը: Արմեն Սողոյանին վերջինիս աշխատասենյակում որպես կաշառք տվել է 200.000 ՀՀ դրամ:

Արամ Պետրոսյանը՝ Բժշկասոցիալականն փորձաքննության գործակալության վերափորձաքննության բաժնի պետը Սողոյանին կաշառք տվել է 150.000 ՀՀ դրամ:

Արոնա Սիմոնյանը զբաղեցրել է  Բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի նախագահի պաշտոնը: Որպես կաշառք տվել է 288.600 ՀՀ դրամին համարժեք 600 ԱՄՆ դոլար:

Զորիկ Մկրտչյան զբաղեցրել է  Բժշկասոցիալական փորձաքննության գործակալության Արարատի մարզի թիվ 2 բժշկասոցիալական փորձաքննության նախագահի պաշտոնը: Որպես կաշառք Արմեն Սողոյանին է տվել 40.000 և 100.000 ՀՀ դրամ:

Երեմ Մարգարյանը զբաղեցրել է Բժշկասոցիալական փորձաքննության գործակալության Շիրակի մարզի թիվ 3 բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի նախագահի պաշտոնը. որպես կաշառք տվել է 100.000 ՀՀ դրամ:

Լիլիա Մանուցյանը զբաղեցրել է Բժշկասոցիալական փորձաքննության գործակալության Սյունիքի մարզի թիվ 2 բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի նախագահի պաշտոնը, որպես կաշառք տվել է 100.000 ՀՀ դրամ:

Արմեն Ավետյանը զբաղեցրել է Բժշկասոցիալական փորձաքննության գործակալության Երևան քաղաքի թիվ 1 բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի նախագահի պաշտոնը և որպես կաշառք Արմեն Սողոյանին տվել է 100.000 ՀՀ դրամ:

Ցիալա Խուդինյանի զբաղեցրել է Բժշկասոցիալական փորձաքննության գործակալության Վայոց Ձորի բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի նախագահի պաշտոնը: Նա որպես կաշառք տվել է 150.000 ՀՀ դրամ:

Ժիրայր Պետրոսյանը եղել է Բժշկասոցիալական փորձաքննության գործակալության Կոտայքի մարզի բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի նախագահի պաշտոնում, իսկ Սողոյնաին որպես կաշառք տվել է 100.000 ՀՀ դրամ:

Արշավիր Հմայակյանը զբաղեցրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության Արմավիրի մարզի բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի նախագահի պաշտոնը. որպես կաշառք տվել է 100.000 ՀՀ դրամ:

Ալլա Թովմասյանը զբաղեցրել է  Բժշկասոցիալական փորձաքննության գործակալության Արարատի մարզի թիվ 1 բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի նախագահի պաշտոնը, որպես կաշառք տվել է 100.000 ՀՀ դրամ:

Շողիկ Ավետիսյանը զբաղեցրել է Բժշկասոցիալական փորձաքննության գործակալության Երևանի թիվ 6 բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի Բժիշկ-փորձագետի պաշտոնը: Ավետիսյանը Արմեն Սողոյանին 2016թ. հկտեմբերի 11-ից մինչև դեկտեմբերի 13-ն ընկած ժամանակահատվածում իրենց հատկացված աշխատասենյակում մեկ միասնական դիտավորությամբ որպես խոշոր չափերով կաշառք ստացել են ընդհանուր առմամբ 265.000 ՀՀ դրամ:

Արմեն Սողոյանի և Արամ Պետրոսյանի նկատմամաբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ նկատմամաբ՝ ստորագրություն չհեռանալու մասին:

Նշենք նաև, որ որպես իրեղեն ապացույց են առգրավվել և տեղափոխվել հատուկ տարածք՝ 4 փաթեթ կնքված 13 եռանկյունաձև կնիքով և 4 փաթեթ` կնքված թիվ 3 եռանկյունաձև կնիքով:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Սերգեյ Հակոբյան
Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել