Բազումում երկու տնակ է այրվել

Նոյեմբերի 25-ին, ժամը 11:31-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի «Տարոն-4» թաղամասում գտնվող գործարանի տարածքում տնակներ են այրվում:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ այրվում է Բազում գյուղի Ջերմոցներ փողոցի թիվ 9/5 հասցեում գտնվող ջրաքիսաբուծական ֆերմայի (սեփականատեր՝ Ի. Գ.) տարածքում տեղակայված ոչ բնակելի երկու տնակ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:04-ին, մարվել՝ 13:06-ին:

Այրվել են մեկ տնակը՝ ամբողջությամբ (18 քմ), իսկ մյուսը՝ մասնակի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել