Սևանի մայրուղում մեքենան ձյան մեջ արգելափակվել է

Նոյեմբերի 25-ին, ժամը 00:16-ին տեղեկություն է ստացվել, որ Հրազդան-Լեռնանիստ ավտոճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 45-րդ կմ-ին արգելափակվել է «Jeep Grand Cherokee» մակնիշի 32 LS 780 պետհամարանիշով ավտոմեքենան:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենան:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել