Նորություններ

Դրամապանակի գողություն թիվ 50 երթուղու միկրոավտոբուսում

Նոյեմբերի 22-ին, ժամը 18.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգահարել 1958 թ. ծնված Ջուլետա Մ.-ն և հայտնել, որ նույն օրը, ժամը 17.45-ից 18.00-ն ընկած ժամանակահատվածում, թիվ 50 երթուղու միկրոավտոբուսի սրահում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 5.000 ռուբլի:
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները պարզել են, որ նշված գողությունը կատարել է 1957 թ. ծնված Աննման Ա.-ն, որը բացատրական աշխատանքների շնորհիվ, նոյեմբերի 23-ին, ժամը 11.20-ին, ինքնակամ ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է քննություն:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել