Անհարգելի բացակայած պատգամավորների աշխատավարձերից պահումներ են արվել

Ազգային ժողովի նիստերից անհարգելի բացակայած պատգամավորների աշխատավարձերից պահումներ են արվել: Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց  ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը:

«Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը ԱԺ նիստերից բացակայել է  11 անգամ: Նրա աշխատավարձից պահվել է 252.000  դրամ: Նույն խմբակցության պատագմավոր Իշխան Զաքարյանը ԱԺ նիստերից 6 անգամ է բացակայել, նրա աշխատավարձից էլ պահվել է 133 հազար 900 դրամ:

ՀՀԿ-ական Աշոտ Արսենյանի երկու բացակայությունների դիմաց պահվել է 48 հազար 380 դրամ:

Իսկ «Ծառուկյան» խմբակցությունից Արգամ Աբրահամյանը, ՀՀԿ-ականներ գեներալ Մանվել Գրիգորյանը, Սամվել Ալեքսանյանը, Կարեն Կարապետյանը, Արկադի Համբարձումյանը, Ռոբերտ Սարգսյանը, Արթուր Գևորգյանը, Շուշան Պետրոսյանը և ՀՅԴ-ական Ռոմիկ Մանուկյանն էլ անհարգելի բացակայել են մեկական անգամ, և նրանց աշխատավարձերից պահվել է 22-24 հազար դրամ:

Մի քանի պատգամավորների կողմից տեղեկանքներ են ներկայացվել՝ բացակայությունները հարգելի համարելու համար: Տեղեկանքները քննարկման փուլում են։

Նշենք, որ անհարգելի բացակայել է 18 պատգամավոր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել