Նորություններ

Գազի արտահոսքի հետևանքով 5 մարդ է թունավորվել

Հիվանդանոցից ոստիկանության Արագածի բաժնում հաղորդում է ստացվել, որ «գազով թունավորում` հարցականով» ախտորոշմամբ բուժօգնության են դիմել Ծիլքար գյուղի բնակիչներ 1972 թ. ծնված Նանա Ս.-ն, 1994 թ. ծնված Մայիս Մ.-ն, 1992 թ. ծնված Մերի Մ.-ն, 1994 թ. ծնված Հարություն Մ.-ն և 1967 թ. ծնված Մխիթար Մ.-ն:

Պարզվել է, որ նրանք թունավորումը ստացել են իրենց տանը` գազի արտահոսքի հետևանքով:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել