Նորություններ

Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցում է ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովին

Բրյուսելում մեկնարկել է ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովը, որի մասնակիցներին նիստի մեկնարկից առաջ ողջունել են ԵԽ նախագահ Դոնալդ Տուսկը, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը և ԵՄ խորհրդի նախագահող երկրի` Էստոնիայի վարչապետ Յուրի Ռատասը: Գագաթնաժողովին մասնակցում է նաև Նախագահ Սերժ Սարգսյանը:

Այս մասին տեղեկացնում է նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։

Հիշեցնենք, որ ԵՄ-ն սահմանել է ԱլԳ 20 առանցքային արդյունքներ 2020թ. համար, ընդ որում՝ հիմնական ուղենիշները պետք է հստակեցվեն Բրյուսելի գագաթաժողովի ընթացքում:

Նախատեսվում է, որ գագաթնաժողովի ընթացքում պետք է ստորագրվի Հայաստանի և Եվրամիության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության իրավական շրջանակային նոր համաձայնագիրը, որի շուրջ բանակցությունները տևել են երկու տարի։ Այն նախաստորագրվել էր այս տարվա մարտին:

Նախաստորագրված համաձայնագրի տեքստի հրապարակումից հետո՝ փորձագիտական շրջանակների կողմից փաստաթուղթը բավականին լավ ընդունվեց: Ընդհանրական կարծիքը հետևյալն էր՝ թեև այն զիջում է Ասոցացման համաձայնագրին, այնուամենայնիվ բավականին լուրջ բարեփոխումների սկիզբ է դնելու Հայաստանում։

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել