Նորություններ

Ե՞րբ կարող է գործատուն աշխատողին աշխատանքից հեռացնել՝ առանց ծանուցելու

Գործատուն իրավունք ունի իր աշխատողի հետ կնքված պայմանագիրը առանց նրան ծանուցելու լուծել, եթե աշխատողը իր կողմից աշխատանքային պայմանագրով կամ ներքին կարգապահական կանոններով  վերապահված պարտականությունները առանց հարգելի պատճառի պարբերաբար չի կատարել,  գործատուն կորցրել է իր վստահությունը իր աշխատողի նկատմամբ, ինչպես նաև աշխատողի կողմից ոգելից խմիչքների, թմրամիջոցների կամ հոգեներգործուն նյութերի ազդեցության տակ աշխատավայրում գտնվելու դեպքում:

Այս դրույթը ամրագրված է աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածով:

Գործատուն նաև կարող է աշխատանքային պայմանագիրը լուծել` առանց աշխատողին ծանուցելու, եթե աշխատողը անհարգելի պատճառով աշխատանքի չի ներկայացել, հրաժարվել կամ խուսափում  է  պարտադիր բժշկական զննությունից :

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել