Ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք

Նոյեմբերի 23-ին, ժամը 22:29-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ագաթանգեղոսի փողոցի թիվ 7 շենքի բակում կայանված «Opel» մակնիշի ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Opel Corsa» մակնիշի 34 QU 879 պետհամարանիշով ավտոմեքենայից տեղի է ունեցել գազի արտահոսք՝ առանց հրդեհի բռնկման:

Փրկարարները դադարեցրել են ավտոմեքենայի գազի արտահոսքը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել