2017 թվականի ընթացքում տարերային աղետներից տուժածներին օգնություն կտրվի

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը կառավարության հավանության ն է ներկայացրել մի որոշման նախագիծ, որով առաջարկվում է տարերային աղետներից (կարկտա­հա­րություն, ցրտահարություն, սելավներ) տուժած համայնքների հողօգտա­գործողների վնասված տարածքների 2017 թվականի հողի հարկի չափի մարման նպատակով օժանդակություն ցուցաբերելու համար Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից 2017 թվականին հատկացնել 104,669.5 հազ. դրամ, այդ թվում՝

1)  Արագածոտնի մարզպետարանին՝ 20,120.1 հազ. դրամ

2) Արարատի մարզպետարանին՝ 32.2 հազ. դրամ

3)Արմավիրի մարզպետարանին՝ 41,485.3 հազ. դրամ

4)Գեղարքունիքի մարզպետարանին՝ 432.0 հազ. դրամ

5) Լոռու մարզպետարանին՝ 12,111.4 հազ. դրամ

6)Շիրակի մարզպետարանին՝ 9,942.1 հազ. դրամ

7)Սյունիքի մարզպետարանին՝ 18,681.5 հազ. դրամ

8)Վայոց ձորի մարզպետարանին՝ 559.5 հազ. դրամ

9)Տավուշի մարզպետարանին՝ 1,305.4 հազ. դրամ

Տարերային աղետներից (կարկտա­հա­րություն, ցրտահարություն, սելավներ) տուժած համայնքների հողօգտա­գործողների կողմից 2017 թվականին օգտագործված ոռոգման ջրի դիմաց ունեցած պարտավորությունների մարման նպատակով օժանդակություն ցուցաբերելու համար Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից 2017 թվականին հատկացնել 405,590.1 հազ. դրամ, այդ թվում՝

1) Արագածոտնի մարզպետարանին՝ 156,768.4 հազ. դրամ՝ «Արագածոտն» և «Թալին» ջրօգտագործող ընկերություններին համապատասխանաբար 15,499.0 հազ, դրամ և 141,269.4 հազ. դրամ վճարելու համար.

2)Արմավիրի մարզպետարանին՝ 230,352.5 հազ. դրամ՝ «Արմավիր», «Թալին» և «Շենիկ» ջրօգտագործող ընկերություններին համապատասխանաբար 215,232.7 հազ, դրամ, 12,130.0 հազ. դրամ և 2,989.8 հազ. դրամ վճարելու համար.

3)Լոռու մարզպետարանին՝ 2,335.9 հազ. դրամ՝ «Լոռի» ջրօգտագործող ընկերությանը վճարելու համար.

4)Սյունիքի մարզպետարանին՝ 14,468.7 հազ. դրամ՝ «Սյունիք» ջրօգտագործող ընկերությանը վճարելու համար.

5)Տավուշի մարզպետարանին՝ 1,664.6 հազ. դրամ՝ «Տավուշ» ջրօգտագործող ընկերությանը վճարելու համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել