Գործով ամբաստանյալներից մեկը դատարան էր եկել ալկոհոլի ազդեցության տակ

Այսօր Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` նախագահությամբ դատավոր Գագիկ Պողոսյանի, շարունակվեց Արմեն Բաղդասարյանի, Գևորգ Ավդալյանի, Հրանտ Պետրոսյանի, Կարինե Այվազյանի դեմ հարուցված քրեական գործի քննությունը: Գևորգ Ավդալյանը Հայաստանի Հանրապետության քաղաքացիության իր անձնագիրը վաճառել է Կարինե Այվազյանին: Դրա համար նրանից ստացել է 15.000 դրամ: Իսկ Կարինե Այվազյանն այն 20.000 ՀՀ դրամով վաճառել է Արմեն Բաղդասարյանին՝ օգուստ ստանալով 5000 ՀՀ դրամ: Իսկ գործով անցնող Հրանտ Պետրոսյանը մեղադրվում է Գևորգ Ավդալյանին նյութապես շահագրգռելու համար, որ վերջինս այն վաճառի վերոհիշյալ անձանց: Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:

 

Այսօրվա դատական նիստին ներկայացել էին ամբաստանյալները, մեղադրող Հարությունյանը, և պաշտպան Մեհրաբյանը: Նախագահող դատավորը բացատրեց դատավարության մասանկիցներին իրենց իրավունքներն ու պարտականությունները, սակայն` նկատելով, որ ամբաստանյալներից մեկն ալկոհոլի ազդեցության տակ է, նախագահող դատավորը զայրացավ: Գագիկ Պողոսյանը հետաձգեց դատական նիստը: Հաջորդ դատական նիստը նշանակեց նոյեմբերի 20-ին, ժամը 12.00-ին:

 

Հանրային թղթակից`Արա Ղարագյոզյան

 

Աղբյուրը`Իրավաբան.net

Բացել ամբողջ տեքստը
  Դիտվել է`

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել