Նորություններ

Սարի թաղի ցուցարարների գործով վկաների հարցաքննությունը կշարունակվի

Տեղեկացնում ենք, որ 2017 թ. նոյեմբերի 23-ին՝ ժամը 12:00-ին, Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կշարունակվի Սարի թաղի ցույցերի մասնակիցներ Հրաչյա Բոյաջյանի, Արման Ադամյանի ու Ժորա Ավետիսյանի գործի քննությունը:

Այս մասին տեղեկացնում է ՀՔԱՎ գրասենյակը:

Հիշեցնենք՝ նրանք մեղադրվում են ՀՀ Ոստիկանության աշխատակիցների նկատմամբ ՀՀ Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասի իմաստով բռնություն կիրառելու մեջ:

Հրաչյա Բոյաջյանի շահերը ներկայացնում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Արայիկ Զալյանը:

Այս դատական նիստին ևս կշարունակվի գործով որպես վկա ներգրավված ոստիկանների հարցաքննությունը:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել