Նորություններ

Ականի պայթյունից զոհված զինծառայողները հետմահու պարգեւատրվել են «Մարտական ծառայություն» մեդալով

Արցախի նախագահ Բակո Սահակյանն, այսօր՝ նոյեմբերի 22-ին, ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար Արցախի պաշտպանության բանակի N զորամասի զինծառայողներ Գեղամ Զաքարյանը, Սարգիս Աբրահամյանը, Սարգիս Մելիքյանը հետմահու պարգեւատրվել են «Մարտական ծառայություն» մեդալով։

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, նոյեմբերի 21-ին՝ ժամը 18:35-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում ականապայթյունային մահացու վիրավորումներ են ստացել ՊԲ զինծառայողներ Գեղամ Կորյունի Զաքարյանը (ծնվ. 1995թ.), Սարգիս Գուրգենի Աբրահամյանը (ծնվ. 1998թ.) եւ Սարգիս Մհերի Մելիքյանը (ծնվ. 1997թ.): Զինծառայող, 1998թ. ծնված Նարեկ Հայկի Հովեյանը ստացել է ականապայթյունային վիրավորում: Նրա վիճակը գնահատվում է ծանր:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել