Թբիլիսիում հակաահաբեկչական գործողություն է իրականացվել. ձերբակալվել է 2 օտարերկրացի

Թբիլիսիում իրականացվել է հակաահաբեկչական գործողություն: Այս մասին հայտնում է newsgeorgia.ge կայքը:

Ահաբեկչություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է ահաբեկչական կազմակերպությունների հետ ենթադրյալ կապի մեջ գտնվող երկու օտարերկրացի:

Կասկածյալները թաքնվել են բնակելի շինության 6-րդ հարկում ու կրակ բացել հատուկջոկատայինների ուղղությամբ: Գործողության իրակացման վայրում կրակոցների ու պայթյունների ձայներ են լսվել:

Հայտնի է նաև, որ տարհանվել են այն շենքի բնակիչները, որտեղ իրականացվել է հատուկ գործողությունը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել