Անասնագոմում հայտնաբերվել է մոտ 100 հոշոտած հավ

Նոյեմբերի 21-ին, ժամը 16:34-ին ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ ժամը 16:25-ի սահմաններում Լոռու մարզի Ջրաշեն գյուղի Աբովյան թաղամասի թիվ 1 տանը հարակից անասնագոմում հայտնաբերվել է մոտ 100 հոշոտած հավ:

Տեղեկությունը փոխանցվել է Ջրաշեն գյուղի գյուղապետին և մարզպետարանի «Գյուղատնտեսության և բնապահպանության» գյուղատնտեսության բաժնի պետին:

Կստեղծվի հանձնաժողով վնասի չափերը ճշտելու և գնահատելու համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել