Նորություններ

2 քաղաքացի կազատվեն պարտադիր զինվորական ծառայությունից

Սպորտի և երիտասարդության նախարար Հրաչյա Ռոստոմյանը կառավարության հավանությանն է ներկայացրել Արտակ Լևոնի Ալեկսանյանին և Սևակ Սուրիկի Ագրամանյանին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ազատելու վերաբերյալ որոշման նախագիծը:

Քանի որ Արտակ Լևոնի Ալեկսանյանի 27 տարին լրանում է 2018 թվականի մարտի 10-ին, իսկ Սևակ Սուրիկի Ագրամանյանի 27 տարին լրանում է 2018 թվականի օգոստոսի 4-ին, հնարավոր չէ նրանց պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալ կամ երկարաձգել տարկետման ժամկետը։ Հետևաբար անհրաժեշտություն է առաջացել Արտակ Լևոնի Ալեկսանյանին և Սևակ Սուրիկի Ագրամանյանին ազատել պարտադիր զինվորական ծառայությունից։

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել